+374 99 17-17-60 ք. Վանաձոր, Մյասնիկյան 5/5-1
IMG-LOGO
Զամբյուղ

Զամբյուղ

Մեր մասին

«Asteri» սրճարանը տարիներ շարունակ ապահովում է հունական խոհանոցի կոլորիտը Վանաձոր քաղաքում։

Մեր առաջին քայլերն սկսվել են դեռևս 2005 թվականից, երբ բացվեց «Asteri» առաջին կրպակը, որտեղ էլ պատրաստվում էին մեր հունական թխվածքաբլիթները։ Հենց այստեղ էլ Հայաստանում առաջին անգամ ձեռնամուխ եղան կլոր բագետից պատրաստված պաքսիմատների արտադրությանը։ «Asteri»-ն, ընդլայնելով իր արտադրանքի սահմանները, սկսեց քաղաքին մատակարարել իր համեղ նորույթները՝ բուղաչա, կտորային տորթեր, չիպսեր և այլն։

2016 թվականի մայիսից իր ընդարձակ գործունեությունն սկսեց «Asteri» սրճարանը, որի հմուտ խոհարարների կողմից ներկայացվեցին լիովին նոր հունական աղցաններ, տաք ուտեստներ, գիրոս և արագ սննդի լայն տեսականի։ Այնուհերև սրճարանը ներկայացրեց իր «Coffe me» սուրճի և թեյի տեսականին։

 

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է ապահովել Վանաձոր քաղաքին համեղ, բնական և էկոլոգիապես մաքուր սննդամթերքով, բավարարել անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները և հստակ քայլերով ընթանալ դեպի նորարարություններ։

 

Մեր կարգախոսը

Տարիներ շարունակ ընտանեկան բիզնեսի և քրտնաջան աշխատանքի հիմքում ընկած են եղել սերն ու միմյանց նկատմամբ վստահությունը։ Ահա հենց սա է մեր հաջողության գրավականը՝ նվիրվել աշխատանքին սիրով։ Այս սկզբունքն էլ հենց ծնունդ է տվել «Asteri»-ի կարգախոսին, որը ուժ և եռանդ է տալիս աշխատելու, քանզի․ «Մենք պատրաստում ենք սիրով Ձեզ համար»։

 

Մեր ձեռքբերումները

2017 թվականին մեր մասնեգետները մասնակցել են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Հաջող սկիզբ սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացին։

2018 թվականին մասնակցել ենք «Սննդամթերքի անվտանգություն և HACCP սկզբունքներ» դասընթացին, որն իրականացվել է «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի կողմից։

2018 թվականին «Փորձի փոխանակում և կատարելագործում» ծրագրի շրջանակում հյուրընկալել ենք հոլանդացի մասնագետներ՝ Ափլեդորնին և Էդ Սլուին և իրականացրել աշխատանքային փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակում։

«Աստերի»-ն իր գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք մշակութային և խոհանոցային միջոցառումների ու փառատոների՝ կարևորելով ազգային խոհանոցի պահպանումն ու մշակութային արժեքների ներկայացումը։

2026 թ. հոկտեմբերի 24-ին «Աստերի»-ն մասնակցել է Արզնիում կազմակերպված «Համերի բազմազանություն և ժողովուրդների բարեկամություն» հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային և խոհանոցային փառատոնին՝ արժանանալով «Բացարձակ հաղթող» անվանակարգին։

Մենք կարևորում ենք նման միջոցառումներին մասնակցությունը, իսկ մեր հաղթանակները անմնացորդ նվիրվածության, ջանասիրաբար աշխատանքի և շարունակական ինքնակատարելագործման արդյունք են։

Դե իսկ «Asteri»-ի կարևորագույն ձեռքբերումը մեր հաճախորդների սերն ու անսահման վստահությունն է։